Գևորգ Պետրոսյանը հոգեկան խնդիրներ ունի, որի պատճառով նա չի կարողացել իր աշխատանքը շարունակել որպես Սոցապ նախարար. Սիմոնյան
Ճիշտ չեմ համարում մեկնաբանել այդ գրառումը, բայց կարծում եմ՝ բոլորը գիտեն՝ ում է ուղղված և ենթադրում եմ, որ զուգահեռներ անցկացնելով գրվածի և վերջին ժամանակահատվածում շրջանառվող լուրերի միջև՝ շատ հանգիստ կարելի է ենթադրել, թե ում է ուղղված։ Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և «Իմ քայլ»-ի միջև տեղի ունեցած տարաձայնություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ Փաշինյանը մեկին մեղադրում է եկեղեցու բակում բռնաբարություն կատարելու մեջ։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ տարաձայնությունների թեման հանդիպման ժամանակ չի քննարկվել, սակայն ենթադրում էր, որ նման հարց կլինի: Սիմոնյանն ընդգծեց, որ երբ նրանք են եղել ընդդիմություն, իրենց թույլ չեն տվել այդ ձևով քաղաքական քննարկումներ անցկացնել և սա խոսում է այն մասին, որ իշխանություն լիենելով՝ ընդհանրապես նման բանավեճերի կարիք չունեն: «Ցավոք, որոշների մոտ ստացվում է, որ քաղաքական բանավեճն իջեցնել այդ մակարդակին»,- ասաց նա
Անդրադառնալով այն հարցին, թե ճիշտ չէ, երբ նման քաղաքական հակամարտություն է սկսվում այն դեպքում, երբ կուսակցությունները համատեղ ստորագրած հուշագիր ունեն, ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ նրանք պառլամենտում գտնվող կուսակցության հետ միայն ֆիքսել են նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը և քաղաքագիտական տեսանկյունից դա հուշագիր չի կարելի համարել, այն բովանդակությամբ, որով ԲՀԿ-ն ստորագրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և այլն։
Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունեն զբաղեցնել բարձրագույն պաշտոններ, Ալեն Սիմոնյանն ավելի վաղ արձագանքել էր և նշել, որ սա կարող է վերաբերել ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին և այժմ հավելեց՝ այդ հայտարարությունը վիրավորանք չէ:
«Կարծում եմ՝ նա հոգեկան խնդիրներ ունի, ես նույնիսկ նման տեղեկություններ ունեմ, որի պատճառով նա չի կարողացել իր աշխատանքը շարունակել որպես Սոցապ նախարար: Եվ քանի Գագիկ Ծառուկյանը բառացի չի ասել, թե իր գրառման մեջ ում է նկատի ունեցել, ես շարունակելու եմ մտածել, որ դա վերաբերում է իմ իմացած անձնավորությանը, որովհետև պետական կառավարման համակարգում նման ակնառու խնդիրներով այլ մարդ ես չեմ ճանաչում»,- շեշտեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...