Գագիկ Ծառուկյանի գրառումը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Գևորգ Պետրոսյանի մասին է. Ալեն Սիմոնյան
Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Մամուլում եւ այլ տեղերում տեղեկություններ են պտտվում, որ նա առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: Նաեւ երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը ընդամենը մի քանի ամիս լինելով սոցապնախարար: Կարծում եմ, որ այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը: Հիմա Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձեւավորի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ այսինքն վարչապետի՞ն ուղղված չի եղել, Սիմոնյանը նշեց, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ ավելի հստակ կգրեր. «Նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պարունակում է Գագիկ Ծառուկյանին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...