ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նուբարաշենի աղբավայրում 6 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. այրվում է 4,5 հա տարածք
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա և մեկ տրակտոր տեղում հերթափոխով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Հրդեհի մի օջախը մարված է, տվյալ պահին մոտ 3000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 08։19-ինմ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի տարբեր օջախներով, մոտ 4․5 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի հինգ ջրատար և մեկ տրակտոր։
Հրշեջ-փրկարարներն ընդհանուր մոտ 4․5 հա տարածքում իրականացրել են քանդման-հանգեցման աշխատանքներ՝ օգտագործելով 237 տոննա ջուր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ ւմ է պատկանում Երևան-Արտաշատ մայրուղուն շատ մոտ թռչող ուղղաթիռը. մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացում. թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա. YerevanToday
Մասնագետներն զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թո...