Կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին
2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները քաղաքացու կողմից դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1,5 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,09 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Ստացված տեղեկության հիման վրա նույն հիմնարկի օպերատիվ բաժնի կողմից անհապաղ ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում մեկ այլ քաղաքացու կողմից դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 2 կգ շաքարավազի մեջ դարձյալ հայտնաբերվել է 1,12 գրամ քաշով նույնպիսի բյուրեղանման զանգված։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Միաժամանակ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...