Ապամոնտաժվել է Սարի թաղում գազատար խողովակին զոդված մետաղական խաչը
2020 թվականի սեպտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրվել է մետաղական խաչ՝ զոդման միջոցով։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկակակն և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության մասնագետների համատեղ իրականացված աշխատանքների և ցուցումների արդյունքում քաղաքացու կողմից ինքնակամ կատարվել է զոդված մետաղական խաչի ապամոնտաժման աշխատանքներ և վերականգնվել է գազատար խողովակի նախկին տեսքը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...