Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալը չի ընդունում մեղադրանքը
Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Ավետիք Վարդանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ նա պնդում է, որ ինքն, առհասարակ, սպիրտի առքուվաճառքով չի զբաղվել, օղի պատրաստելու հետ երբևէ առնչություն չի ունեցել, իսկ սպիրտը ձեռք է բերած եղել որպես ախտահանիչ միջոց օգտագործելու նպատակով։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Վարդգես Գևորգյանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը կեղծ օղի պատրաստելու օժանդակության դեպքի հետ որևիցե առնչություն չունի։
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը սպիրտը ձեռք է բերել մի անձից և հանձնել մեկ այլ անձի՝ չիմանալով, թե ինչ սպիրտ է․ «Ինքը չի իմացել, որ մեթիլ սպիրտ է, այն, ինչը ձեռք է բերել, իմացել է՝ մաքուր է։ Ինքը, առհասարակ, սպիրտի առքուվաճառքով չի զբաղվել։ Ավետիք Վարդանյանը Արշակ Արշակյանին փոխանցած սպիրտը պարտքի դիմաց է տվել. 1 տոննա սպիրտից մնացած 700 լիտրը և 340 լիտրի չափ էլ այլ տեղից է ձեռք բերած սպիրտը միասին հետ է վերադարձրել։ Իսկ Արշակ Արշակյանի փոխանցած սպիրտը Աշոտ Հովսեփյանին՝ համոզված ենք, որ այն սպիրտը չէ, որը իմ պաշտպանյալը փոխանցել է Արշակ Արշակյանին, քանի որ վերջինս տարբեր տեղերից էլ է սպիրտ ձեռք բերել», - ասաց փաստաբանը՝ նշելով, այս ամենը քննությամբ կպարզվի։
Նա նշեց, որ Ավետիք Վարդանյանի և Արշակ Արշակյանի միջև առերեսում է եղել և իր պաշտպանյալն առերես պնդել է խոսքերը։ Բացի այդ, լրացուցիչ հարցաքննության ժամանակ ցուցմունքով հայտնել է, թե ումից է ձեռք բերել այն սպիրտը, որն ինքը ընթացքում նաև օգտագործել է, այդ ուղղությամբ ևս քննություն է իրականացվում, վերջիններս ևս կհրավիրվեն հարցաքննության։
«Հուսով ենք նախաքննության ընթացքում կպարզվի, որ իմ պաշտպանյալը ընդհանրապես առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի և իր նկատմամբ խափանման միջոցը կփոխեն»,- լրատվականին ասել է Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...