Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական հրդեհը Բեյրութում. Զահա Հադիդի նախագծած շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել. քաղաքի կենտրոնական առևտրային թաղամասում գտնվող պատմական շենքում հրդեհ է բռնկվել, գրում է eadaily.com կայքը: Լիբանանի…

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել. քաղաքի կենտրոնական առևտրային թաղամասում գտնվող պատմական շենքում հրդեհ է բռնկվել, գրում է eadaily.com կայքը: 

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալների համաձայն՝ հրդեհը հաջողվել է արագ տեղայնացնել և մարել: Տուժածների մասին տեղեկություններ չկան: 

Հայտնի է, որ շենքը նախագծել է իրաքցի-բրիտանացի հանգուցյալ ճարտարապետ Զահա Հադիդը: Նշվում է, որ շենքի կառուցման աշխատանքները տարիներ են տևել և արդեն մոտ էին ավարտին:

Արտակարգ այս դեպքը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստում օրեր առաջ և մեկ ամիս առաջ տեղի ունեցած հզոր պայթյուններից հետո: 

Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի էր հայտարարվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 190 մարդ, վիրավորվել էին հազարավոր քաղաքացիներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250