ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաժան և ապօրինի շնամարտ՝ արտակարգ դրության պայմաններում. ահազանգ
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
Econews.am գրում է.
«Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, շնամարտերի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 2020թ.-ի սեպտեմբերի 6-ին «arjuk arjuk» օգտատիրոջ կողմից բաց սոցիալական հարթակում բեռնվել է ապօրինի շնամարտերի մասին վկայող տեսանյութ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ, ինչպես նաև՝ անչափահաս, մանկահասակ երեխա։
Այս ապօրինի միջոցառումը, հավանաբար, տեղի է ունեցել արհամարելով նաև երկրում հայտարարված արտակարգ դրությունը։
«arjuk arjuk» օգտատերը շնամարտերի հայտնի մասնակից է, անգամ՝ «չեմպիոն»։ Վերջինս իր կողմից խնամվող կենդանիներին պահում է ինչ-որ լցակայանի տարածքում/հավանաբար Սևանի շրջակայքում/, ենթարկում դաժան վարժանքների, կազմակերպում կամ մասնակցում ապօրինի շնամարտերի, բուծում է կենդանիներին և վաճառում ձագերին՝ խուսափելով հարկերից, պատճառելով նաև վնաս պետությանը։
Նշենք, որ այս ապօրինի և դաժան շնամարտերին մասնակցություն է ունեցել նաև անչափահաս, մանկահասակ երեխա, ինչը հանդիսանում է ծանրացնող հանգամանք։ Ուշագրավ է նաև, որ ապօրինի շնամարտերին մասնակից է նաև «Team Araqelyan» շապիկը կրող քաղաքացի։ Վերջինս, հավանաբար, Գեղարքունիքի մարզի Գագրին համայնքում գործող մարտեր առանց կանոնների «Gagrin fight club» մասնակիցներից է»։


Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ ւմ է պատկանում Երևան-Արտաշատ մայրուղուն շատ մոտ թռչող ուղղաթիռը. մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացում. թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա. YerevanToday
Մասնագետներն զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թո...