ԼՀԿ-ն նույնպես չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը
Կարծում եմ անակնկալ չի լինի ձեզ համար, եթե ասեմ, որ մենք էլ չենք մասնակցելու քվեարկությանը, որովհետև հակաիրավական գործընթացը, որը այս դահլիճում տեղի է ունեցել Սահամանադրության փոփոխության համատեքստում շարունակվում է։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցը։
«Որքան էլ, որ ես մեծ ցանկություն ունենամ քվեարկելու հատկապես իմ դասախոսի և մյուս թեկանծուների օգտին, դրա հնարավորությունը չունեմ, որովհետև ինչպես ճշմարտությունն է ավելի կարևոր, այնպես էլ Սահամանդրությունն է ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք, քան մնացած արժեքները իրավական բնագավառում»,- ասաց պատգամավորը։
Նա հայտարարեց, որ ներկայիս իշխանական թիմը շատ պռոֆեսիոնալ է չեղած տեղը խնդիրներ առաջացնելու և այդ խնդիրները հաղթահարելու բնագավառում, կամ եղած խնդիրները այնպես բարդացնելու, որ այլևս որևէ հնարավոր տարբերակ չլինի լուծում գտնելու ուղղությամբ:
«Մենք դատական համակարգում արդեն իսկ մեծ քանակությամբ խնդիրներ ունենք՝ Սահմանադարական դատարան, Վերաքննիչ, դատարան, Վճռաբեկ դատարան, Առաջին ատյանի դատարան։ Չկա մի դատական ատյան որ հարյուրավոր խնդիրներ չլինի։ Բայց փոխանակ մենք զբաղվենք այս խնդիրներով՝ մենք այս խնդիրները բարդացնում ենք, մի հատ էլ հակասահմանադրական գործընթաց ենք կազմակերպում և դրա հիման վրա շարունակում ենք, իբր, բարեփոխումներ անել։ Ցավով պետք է նշեմ, որ եթե ծառի արմատի մեջ թույն եք սրսկում՝ նա հրավորություն չունի լավ պտուղ տալու։ Առանց այն էլ այդ ծառը լավ վիճակում չէր գտնվում»,- ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...