Վրաստանի ՊՆ-ն կորոնավիրուսի պատճառով խստացնում է անվտանգության միջոցառումները
Վրաստանի ՊՆ-ն որոշակի կանոններ է սահմանում` բանակում COVID-19-ի տարածումը կանխելու համար: Այդ մասին ասված է գործակալության կայքում:
Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի օրը կարգադրել է` ուժեղացնել վերահսկողությունը պաշտպանության գերատեսչությունում և երկրի պաշտպանության ուժերում:
Մասնավորապես, նախարարը հրամայել է բոլոր անցակետերում սահմանել պարտադիր ջերմաչափում, բոլոր փակ տարածքներում դիմակների պարտադիր կրում, արձակուրդ մեկնողներին մանրամասն ցուցումներ տալ անվտանգության միջոցների մասին, և այսպես կոչված, «ռիսկի գոտիներ»՝ ճանապարհորդությունից խուսափելու մասին:
Վարակման կիզակետից վերադառնալուց հետո անձնակազմը պետք է տեղափոխվի ինքնամեկուսացման, ապա հետազոտվի կորոնավիրուսի համար:
Հնարավորության դեպքում բոլորին խորհուրդ է տրվում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի:
Այս պահին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 1917 դեպք, բուժվել է 1 354-ը:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ
Ներկայում Վրաստանում բուժում է ստանում 536 վարակակիր, 17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր: Ինչպես հաղորդում է...
«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել...