«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է eadaily.com կայքը:
«Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել, որպեսզի ինչ-որ չասված բաներ չմնան: Ինձ հաճախ մեղադրում են, որ «նա իշխանությունը չի տա»: Ճիշտ են մեղադրում: Ժողովուրդը ինձ դրա համար չի ընտրել: Ինչպես և դուք՝ այս իշխանության տերերն ու կրողները: Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: 1990-ականների կեսերին իշխանությունը կեղտի մեջ էր, նրա վրա ոտքերն էին սրբում: Ինչպես և ձեզ վրա, նրանց, ովքեր ուսադիրներ էին կրում: Ձեզնից շատերը հիշում են այդ շրջանը: Եվ ես չեմ ցանկանում, որ Բելառուսը վերադառնա այդ շրջանին: Այնպես որ ոչ ոք չի կարողանա իշխանությունը կեղտի մեջ գցել, ինչպես նրանք են պահանջում»,-ասել է Լուկաշենկոն Անդրեյ Շվեդին հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելիս:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «ինքը դա կանի նրանց հետ կամ առանց նրանց»:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ
Ներկայում Վրաստանում բուժում է ստանում 536 վարակակիր, 17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր: Ինչպես հաղորդում է...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել...