Ռուսաստանը բացում է սահմանները ՀՀ և մի շարք օտարերկրյա քաղաքացիների համար

Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստան մուտքի իրավունք է տրվում ընտանիքի վերամիավորման և մի շարք այլ մարդասիրական դեպքերում:

«Բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են Ռուսաստանի Դաշնություն մեկնել, եթե կան մի շարք հիմքեր, որոնք, նախևառաջ, պայմանավորված են մարդասիրական գործոններով:

Այսպիսով, թույլատրվում է Ռուսաստան մեկնումը՝ ընտանիքների վերամիավորման և մի շարք այլ մարդասիրական դեպքերում»,- հայտնում են դեսպանությունից:

Սպուտնիկ Արմենիային Հայաստանում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության նշված հրամանի համաձայն, օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան դեռ սահմանափակ է: Այնուամենայնիվ, մենք կցանկանայինք ընդգծել, որ բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ներառյալ Հայաստանի քաղաքացիները, կարող են մուտք գործել Ռուսաստան մի շարք պայմաններում.

Ռուսաստանի քաղաքացիների ընտանիքի անդամներ (ամուսիններ, ծնողներ, երեխաներ) հանդիսացող օտարերկրացիները կարող են մուտք գործել Ռուսաստան: Մուտքը թույլատրվում է նաև այն անձանց համար, ովքեր ունեն Ռուսաստանում գործող կացության թույլտվություն կամ նրանց, ովքեր բուժման են ուղարկվում Ռուսաստանի բժշկական հաստատություններ: Բացի այդ, կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր պիտի հոգ տանեն իրենց հիվանդի կամ մոտ ազգականի որը հիվանդ է (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրող ծնողներ, որդեգրված երեխաներ), խնամակալների ու հոգաբարձուների համար: Աշխատանքային գործունեության համար Ռուսաստան մուտք գործելը այժմ հնարավոր է միայն այն քաղաքացիների համար, ովքեր աշխատում են են օտարերկրյա արտադրության սարքավորումների ճշգրտման և պահպանման ոլորտում: Բացի այդ, թույլատրվում է քաղաքացիների մուտքը` ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներին: 

«Եվս մեկ անգամ կցանկանայինք ընդգծել. Բոլոր սահմանափակող միջոցները ներդրվել են մեկ նպատակով ՝ կանխել վտանգավոր հիվանդության տարածումը, առավելագույնս պաշտպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը,- ասացին դիվանագիտական առաքելությունից: Նշվում է, որ համաճարակաբանական իրավիճակի կայունացման հետ մեկտեղ սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են: «Ժամանակը կգա եւ օդային հաղորդակցությունը կվերականգնվի ամբողջությամբ: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Հուսով ենք, որ երկար չեք սպասի, - ասացին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից: