Պարզվել է Նավալնիի գործողությունների ժամանակագրությունը՝ մինչև հոսպիտալացումը
Տոմսկում ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերականգնել են Ալեքսեյ Նավալնիի գործողությունների ժամանակագրությունը՝ մինչև Օմսկում հոսպիտալացվելը: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից:
Ստուգողական միջոցառումների ընթացքում հնարավոր է եղել պարզել բլոգերի երթուղին ու նրան ուղեկցող անձանց ինքնությունը: Այսպես, նա այցելել է «Xander Hotel» հյուրանոցի «Velvet» ռեստորան, հետո եղել է վարձու բնակարանում, որտեղ կայացել է իր համակիրների հետ աշխատանքային հանդիպում: Հետո Նավալնին այցելել է Տոմսկի օդանավակայանի սրճարան: Հենց այնտեղ է Նավալնին սնվել, օգտագործել խմիչքներ, այդ թվում՝ գինի և ալկոհոլային կոկտեյլ:
Քննիչները հարցաքննել են 5-6 քաղաքացու, ովքեր այդ շրջանում հանդիպել են Նավալնիի հետ կամ ուղեկցել են նրան:
Իրավապահ համակարգի աշխատակիցները հիմա վերլուծում են բլոգերի գործընկերների բացատրությունները, փորձագետների եզրակացությունը և այլ նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ
Ներկայում Վրաստանում բուժում է ստանում 536 վարակակիր, 17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր: Ինչպես հաղորդում է...
«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել...