Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակաբանների կողմից աշխատանքներ են իրականացվում հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ: Կորոնավարակի ախտորոշում ունեցող մյուս 3 քաղաքացիներից 1-ը Նորշենից է, 2-ը՝ Ստեփանակերտից: Բոլորն էլ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են և նախորոք մեկուսացված էին:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 81 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12680 փորձանմուշի հետազոտություն:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ
Ներկայում Վրաստանում բուժում է ստանում 536 վարակակիր, 17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր: Ինչպես հաղորդում է...
«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել...