Անընդունելի էր Ջուլֆալակյանի կողմից արված այդ քայլը. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության հրավիրված նիստում եղավ ընդհանուր բնույթի քննարկում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։
Կարծում եմ՝ սխալ է վարվել պարոն Ջուֆալակյանը. ես այդպես չէի վարվի։ Կարծում եմ, որ անհրաժեշտ եւ բավարար ջանքեր գործադրելու դեպքում այս հարցն այլ լուծում կունենար։ Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված եղած տարաձայնություններ է ունեցել, ապա խմբակցության մակարդակով քննարկում չի եղել։ Եթե առկա է այնպիսի լուրջ խնդիր, որը կարող է հանգցնել ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուն, ապա այդ խնդիրը անպայման պետք է քննարկված լիներ խմբակցությունում եւ արձանագրենք, որ այդպիսի խնդրի մասին մենք չենք իմացել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իր համար անընդունելի էր Ջուլֆալակյանի կողմից արված այդ քայլը:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...