Վարչապետի առանձնատան դիմացից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներից մի քանիսին
Վարչապետի առանձնատան դիմացից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին։
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները՝ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ Կառավարության շենքի դիմացից շարժվեցին դեպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն՝ պահանջելով փակել վաշխառու կազմակերպությունները:
Մանուել Մանուկյանի խոսքով՝ բոլորը պետք է մեկ տարի վարկային արձակուրդ պահանջեն: Ճանապարհին ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորեցին չխոչնդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը և գնալ այն ճանապարհով, որն ի սկզբանե որոշված է եղել: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ոստիկանները խոչնդոտում են իրենց ակցիային:
Առանձնատան մոտ ակցիայի մասնակիցները հանդիպեցին ոստիկանական պատի: Ոստիկաններից մեկը նշեց, որ գիտեն, թե ակցիայի մասնակիցներն ուր են գնում, սակայն սոցիալական հեռավորություն պահպանելու համար թույլ չեն տալիս, որ քաղաքացիներն առաջ գնան:
Մանուել Մանուկյանը նշեց, որ վարչապետն այնքան է վախենում, որ մոտ 500 մետր հեռավորության վրա ոստիկանական պատնեշ ստեղծելու հրաման է տվել: «Նիկոլ Փաշինյան, մեր ձայնը լսվելու է, ուր ուզում ես, գնա, ինչքան ուզում ես, հրաման տուր, դու խախտում ես հեղափոխության սկզբունքերը, ես քեզ կոչ եմ անում դուրս գալ ու պատասխանել մեր հարցերին»:
Մանուկյանը նշեց, որ ոստիկաններն անօրինական գործողություններ են իրականացնում և այս որոշումը բխում է միայն վարչապետի անձնական շահերից: Նա պահանջեց, որ վարչապետը դուրս գա և հանդիպի նրանց հետ․ սպասելու են այնքան, որքան հարկավոր է:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: