Սահակաշվիլին խոստացել է Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնել
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, ով նախատեսում է վերադառնալ հայրենիք ու գալ իշխանության, խոստացել է, որ Ռուսաստանի հետ առճակատման մեջ չի մտնի: «Հիմա կարևոր է երկիրը ճահճից դուրս հանել, և ոչ մեկի հետ կոնֆլիկտ չստեղծել։ Մեր խնդիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ մտնելը չէ, այլ ներքին խնդիրները ճիշտ լուծելը», - ասել է նա «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում: Սահակաշվիլին ավելի վաղ ասել էր, որ վերադառնում է Վրաստան: Նա խոստովանել էր, որ իր նախագահության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ սխալներ, բայց այժմ նա ձեռք է բերել բավարար փորձ՝ համարժեքորեն «ծառայելու իր երկրին»: Ըստ նրա՝ երկու տարին բավարար է «Վրաստանը ճահճից դուրս բերելու համար»:
Վրաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ Սահակաշվիլիի հայտարարությունը համարեցին հերթական սուտը։ Երկրի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին խոստացավ, որ նրան անմիջապես կձերբակալեն սահմանային անցակետում:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ
Ներկայում Վրաստանում բուժում է ստանում 536 վարակակիր, 17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր: Ինչպես հաղորդում է...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագ...
«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի...