Պարտադրանքը դիմակը դարձնում է հակահիգիենիկ և միայն չտուգանվելու պարագա. համաճարակաբան
Ամռան ամիսներին շատ կանխատեսելի էր, որ կորոնավիրուսի վարակի նվազում նկատվելու է, քանի որ մարդիկ բաց տարածքներում ավելի շատ են ժամանակ անցկացնում, փակ տարածքներն ավելի հաճախ են օդափոխվում, իսկ վարակը հիմնականում փակ տարածքներում է տարածվում.Tert.am-ի հետ զրույցում նշել է բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը` խոսելով վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին:
Բժշկի կարծիքով՝ հակահամաճարակային սահմանափակումներն ինչ ձևով որ իրականացվել են, էականորեն չեն ազդել վարակի տարածման տեմպերի նվազեցման վրա, քանի որ ամիսներ առաջ, երբ սահմանափակված էր քաղաքացիների տեղաշարժը, այդ ժամանակ նկատելի էր դեպքերի բուռն աճ:
«Վերջին շրջանում շատ է շոշափվում դիմակներ դնելու թեման, կարող եմ ասել, որ բացօթյա տարածքներում դիմակ դնելը համաճարակաբանական տեսանկյունից բացարձակապես ոչ մի դեր չի խաղում, նույնիսկ կարելի է ասել, որ այդ պարտադրանքը դիմակը դարձնում է հակահիգիենիկ և միայն չտուգանվելու պարագա՝ առողջության վրա իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով»,-նշեց Ռուբեն Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...