Գյուղական խանութներում ցույց էին տալիս «նիսյա»-ի հաստափոր տետրերը. Անի Սամսոնյան
Հուլիս և օգոստոս ամիսներին թե´ Երևան քաղաքում և թե մարզերում տարբեր ապրանքների վաճառքի կետերում հարցուփորձ էի անում սպառման շարժի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Չկար որևէ խանութ, որտեղ վիճակը բարվոք լիներ, իսկ գյուղական խանութներում ցույց էին տալիս «նիսյա»-ի հաստափոր տետրերը: Առանց տնտեսագիտական ճշգրիտ վերլուծությունների բնակչության սոցիական ոչ բարվոք դրության մասին կարելի էր առերևույթ կարծիք կազմել:
Այսօր ՀՀ վարչապետը Կառավարության նիստում ասել է, որ 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ-ների շրջանառությունը նվազել է 2.5 տոկոսով և հավելել` տվյալները վկայում են, որ Հայաստանում սոցիալական կոլապս և ճգնաժամ չկա:
Կարծում եմ գրասենյակներում տնտեսական վերլուծություններ անելիս և ՀԴՄ քանակ հաշվելիս կարիք կա ուսումնասիրելու «նիսյա»-երի ցուցակները: Հետո նոր կասեք սոցիալական ճգնաժամ կարող է լինել, թե ոչ, կամ կա, թե ոչ»,-գրել է պատգամավորը:
[3b863451f55925e8bc9f88fb0928f017.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...