Ադրբեջանի դատախազությունը երկու հայ սպաներին միջազգային հետախուզում է հայտարարել
Ադրբեջանի դատախազությունը երկու հայ սպաներին միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին հաղորդագրություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները` հղում տալով իրենց երկրի Գլխավոր դատախազությանը: Նշվում է, որ իբր այս սպաները դիվերսիոն հարձակում են կազմակերպել:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ խոսքը Վարդանյան Վազգեն Բախշիկի և Ջամալյան Արմեն Գնելի մասին է։ Հովհաննիսյանը մասնավորապես գրել է.
«Օգոստոսի 23-ին մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին խոշտանգելու և սուտ ցուցմունք կորզելու արդյունքում Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներկայացնել , որպես ահաբեկչական գործողություններ իրականացնող։ Այն հոդվածներով, որոնցով հայտարարվել է հետախուզում ահաբեկչության մեղադրանքներ են։ Ադրբեջանը գնում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ճանապարհով։ Փորձում է ահաբեկչության մեջ մեղադրել հակառակորդներին և ստանալ արտաքին ուժերի կանաչ լույսը։ Այս սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելը ֆանտաստիկայի ժանրից է և Ադրբեջանի հերթական ապակառուցողական հերթական քայլը»,-գրել է փորձագետը։
Հավելենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում հայտարարելու հարցով մշտապես դիմում է «Ինտերպոլ» միջազգային կազմակերպությանը, սակայն գերատեսչությունը մերժում է նրանց պահանջը:
[787b80347bd57512a454ed9bb4c3b997.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...