Վճռաբեկ դատարանը չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքները. փաստաբան
Վճռաբեկ դատարանը չի ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հետ կապված բողոքները։ Այս մասին սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն ավելի վաղ նախկին նախագահին ազատել էր 2 մլրդ դրամ գրավով։ Սա Հայաստանի համար աննախադեպ գումար է։
Փաստաբանը հիշեցրեց, որ որոշումը բողոքարկել էին փաստաբանները, գլխավոր դատախազությունը եւ իրեն տուժող համարող կողմը։ Ալումյանի խոսքով՝ տուժող կողմը օրենսդրությամբ իրավունք չունի բողոքարկելու խափանման միջոցի մասին որոշումը, եւ Վճռաբեկ դատարանն ավելի վաղ այս հարցով արդեն դիրքորոշում հայտնել է։ Քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները նույնպես նման լիազորություններ չունեն։ Այլ բան է, որ պրակտիկայում այլ կերպ էր։ Եվ գրեթե միշտ Վճռաբեկ դատարանը բավարարում էր գլխավոր դատախազության պահանջը, նշեց փաստաբանը։ Նրա խոսքով՝ պաշտպանության կողմը Վճռաբեկ դատարանի ուշադրությունն է հրավիրել այդ հանգամանքի վրա, եւ ինքը հույս ունի, որ դատարանն իր մեջ ուժ կգտնի սխալ ձեւավորված պրակտիկան փոխելու համար։ «Մտահոգում է այն, որ մեր բողոքը դեռեւս վարույթ չի ընդունվել»,- հավելեց Ալումյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...