Թուրքիան Արևմուտքի իր ավանդական թշնամիների հետ դարձյալ հակամարտության մեջ է մտնում. «Bloomberg»
«Bloomberg» միջազգային լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի միջերկրածովյան նկրտումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ըստ հոդվածի՝ Թուրքիան նպատակ չունի զուտ գազ որոնել։ Նրա քայլերն ուղղված են ընդհանուր առմամբ ուժի ցուցադրություն իրականացնելու և աշխարհին ցույց տալու, որ Միջերկրական ծովի արևելքում գլխավոր դերակատարն ու ամենամեծ ուժը հենց ինքն է։
Նշվում է, որ Թուրքիան Արևմուտքի իր ավանդական թշնամիների հետ դարձյալ հակամարտության մեջ է մտնում։ Հոդվածի հեղինակ, Կալիֆորնիայի Ծովային հետազոտությունների ինստիտուտում ազգային անվտանգային հարաբերությունների պրոֆեսոր և Թուրքիայի վարած ծովային քաղաքականության գծով մասնագետ Ռայան Գինգերասը կարծում է, որ Թուրքիան ուզում է իր հեղինակությունն ընդունել տալ աշխարհում և դրա համար պատրաստ է նույնիսկ ուժային միջոցների դիմել։
Նրա գնահատմամբ գազի որոնողական աշխատանքներ իրականացնելու հիմքում շատ ավելի խորը աշխարհաքաղաքական խնդիրներ են դրված։
Այս առումով Թուրքիայի առջև դրված խնդիրներից և նպատակներից մեկն էլ ռազմավարական առումով անկախության հասնելն է։
Հոդվածագիրը նշում է նաև, որ Էրդողանի նպատակն է մինչև 2023 թվականը Թուրքիան դարձնել բոլոր զինատեսակներով հագեցած երկիր, որն այդքան էլ իրատեսական չէ։ Բացի այդ՝ 750 միլիարդ դոլարանոց տնտեսությամբ գերհզոր ուժ դառնալու թուրքական երազանքը, ըստ ամերիկացի մասնագետի, խիստ կասկածելի է, մանավանդ որ Եվրամիությունն էլ որոշում է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...