«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» նոր օրենքի նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովի փոխանախագահ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Մերի Գալստյանը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ են ներկայացրել։
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները և սահմանափակումները, տնային կենդանիների պահման և խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանի պահողների պարտականությունները, ինչպես նաև կենդանիների նկատմամբ արգելված դաժան գործողությունները, կենդանիների քնեցման կարգը, կենդանիների բուծման, վաճառքի և օգտագործման շուրջ իրավահարաբերությունները:
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողություններ պարունակող բացասական երեւույթները եւ ունենալ իրավական հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:
Սահմանվում են կենդանիների քնեցման պահանջները« Ըստ այդմ՝ կենդանիների քնեցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից թույլտվություն ստացած անասնաբուժական հիմնարկում,կլինիկայում կամ կացարանում ՀՀ-ում գրանցված դեղերով: Քնեցումն իրականացվում է այնպիսի նյութերով, որոնք շատ արագ կերպով գիտակցության եւ ցավի զգացողության լրիվ կորստի են հասցնում կենդանուն` ենթարկելով մահվան: Անասնաբույժը քնեցման գրանցամատյանում գրանցում է քնեցման պատճառները եւ կիրառված անասնաբուժական դեղամիջոցի վերաբերյալ տվյալները:
Իսկ սույն նախագծով քնեցումը թույլատրվում է`
- անբուժելի հիվանդ կենդանիներին.
- վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
- կենդանիներին ցավ եւ տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխությունների կամ ծանր վնասվածքների դեպքում.
- կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց կամ կենդանիների առողջության համար վտանգ է ներկայացնում.
- կենդանու նոր սերնդի մոտ անոմալ շեղումների կամ կյանքի հետ անհամատեղելի բնածին արատների դեպքում.
- բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով կենդանիների ճգնաժամային քանակը կարգավորող միջոցառումների շրջանակում` համայնքի ավագանու որոշմամբ:
5. Կենդանու կյանքի ընդհատումը ոչ քնեցման միջոցով թույլատրվում է հետևյալ դեպքերում`
- կենդանու ագրեսիվ վարքը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը կամ անվտանգությանը եւ որին հնարավոր չէ բռնել.
- կենդանու կողմից հարձակման դեպքում անձի անհրաժեշտ պաշտպանության համար:
Բացի այդ՝ արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:
Սահմանված են նաև տույժեր.
1. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը (բացառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասը) առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 20 000 – 100 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 – 300 000 դրամի չափով չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետեւանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց առողջությանը` առաջացնում է տուգանքի նշանակում`50 000 – 200 000 դրամի չափով:
3. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպումը` առաջացնում է տուգանքի նշանակում`50 000 դրամի չափով։
4. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում կենդանիների կացարանի գործունեության իրականացումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 դրամի չափով։
5. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում կենդանիների բուծարանի գործունեության իրականացումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 դրամի չափով։
Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում,նույն խախտումը կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 300 000 դրամի չափով»:
Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, որով նախատեսվել է քրեական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: