Քննադատությունից օրեր անց քրեական գործեր հարուցվեցին Ծառուկյանի դեմ. Իվետա Տոնոյան
Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների կողմից հաճախ է շրջանառվում այն կարծիքը, թե ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ իշխանություններից հասցեին հնչեցրած քննադատությունները կապված են իր դեմ հարուցված քրեական գործերի հետ:
Shabat.am -ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այդ պնդումները մանիպուլյատիվ որակեց.
«Ես ուզում եմ իշխանության ներկայացուցիչներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հետևողականորեն փորձում են շրջանառության մեջ դնել այն թեզը, թե Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությունների հանդեպ հնչեցրած քննադատությունները, քաղաքական գնահատականները պայմանավորված են իր դեմ հարուցված քրեական գործերով, կոչ անել մի քիչ հղկել իրենց մաթեմատիկական ունակությունները, քանի որ տարրական հանում-գումարում գործողության միջոցով պարզից էլ պարզ կդառնա, որ սրանք ընդամենը մանիպուլյացիաներ են, որովհետև Գագիկ Ծառուկյանը դեռևս հունիսի 5-ին ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ էր հանդես եկել ծրագրային ելույթով, կառուցողական քննադատությամբ: Նա հիմնավորված փաստարկներով ներկայացրել էր, թե հատկապես որ ոլորտներում է իշխանությունը ձախողել և տապալել իր քաղաքականությունը և նշել էր, որ այլևս հասունացել է Կառավարության 100%-ի փոփոխության, հրաժարականի անհրաժեշտությունը:
Դրանից օրեր անց՝ հունիսի 10-ին, նոր միայն քրեական գործեր են սկսվել հարուցվել Գագիկ Ծառուկյանի դեմ: Այսինքն, նրա դեմ այդ բոլոր քրեական գործերը հարուցվել են իր կողմից հնչեցված քննադատություններից հետո: Եվ հիմա ինձ համար պարզապես զավեշտալի է իշխանությունների այս փորձերը՝ ներկայացնելու, թե Գագիկ Ծառուկյանը քննադատությամբ է հանդես եկել, որովհետև իր հանդեպ քրեական գործեր են հարուցված եղել:
Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականները եղել են բացառապես հիմնավորված, նրա մտահոգությունների հիմքում ընկած են եղել կոնկրետ փաստեր, որոնք որ պարոն Ծառուկյանը ներկայացրել է, մասնավորապես՝ թե՛ համավարակի դեմ պայքարի ձախողման, թե՛ տնտեսական ցուցանիշների անկման, թե՛ բազմաթիվ այլ որոլրտներում առկա խնդիրների վերաբերյալ: Այդ փաստերին ի պատասխան իշխանությունները հնչեցրել են բացառապես ստահոդ և մանիպուլյատիվ գնահատականներ, ինչը հասարակությանը շեղելու փորձ է ընդամենը, ոչ ավելին»,- ասաց Տոնոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...