Երկու տարի շարունակ ԱԱԾ-ում տեղեկատվական արտահոսք է եղել. Սեդա Սաֆարյան
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել։ Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենց կարևորագույն անելիքն այս պահին խնդիրները բարձրացնելն է. ««Մարտի 1-ի գործով Դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք, և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից։
Վերջին 20 տարիների ընթացքում իշխանության ամբողջատիրական ձևավորումը և իրականացումը դադարեցված 2018 թվականի իրադարձություններից հետո, կարծես թե, մեկնարկեցին գործընթացներ, որոնք ի թիվս այլ խնդիրների, պետք է լուծեին նաև կոռումպացված և տարիներ շարունակ ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ ի նպաստ խմբային շահերի գործադրված պետական համակարգի, այդ թվում նաև դատական համակարգի խնդիրները։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունն անկարող է իրականացնել բովանդակալից և հետևողական իրավական քաղաքականություն, այդ անկարողությունը դրսևորվում էր իրավական համակարգի խորքային, համակարգված և հետևողական բարեփոխման իրական ծրագրի և դրա իրագործման բացակայությամբ»։
Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ ավելացրեց, որ բավականին լուրջ օպերատիվ տվյալներ կան, որոնց իրացման հարցում դժվարություններ կան. «Դրանք վերաբերում են սպանություններին, օլիգարխիկ համակարգի թիկնազորերի մասնակցությունն այդ սպանություններին և այս կապակցությամբ ևս օպերատիվ աշխատանք չի տարվում։ Փորձ է արվել պետական մակարդակով ուղղել, բայց որևէ մեկի փոփոխությունը դեռ չի նշանակում կադրային փոփոխություն, այն օղակները, որ պետք է զբաղվեին դրանով, չեն ցանկանում զբաղվել՝ հայտնի պատճառներով: Ես տեղյակ եմ, որ օպերատիվ տվյալների իրացման գործընթացում երկու տարի շարունակ Ազգային անվտանգությունում տեղեկատվական արտահոսք է եղել և դրանք շատ բացասաբար են ազդել ՀՔԾ-ի աշխատանքի վրա։ Փորձ է արվել պետական մակարդակով ուղղել այն, բայց որևէ մեկի փոփոխությունը չի նշանակում կադրային փոփոխություն, այն օղակները, որոնք պետք է դրանով զբաղվեն, չեն ցանկանում դրանով զբաղվել, մենք գիտենք, թե ինչ պատճառով։ Եթե այսօր Վանեցյանը ցանկանում է քաղաքական ինտրիգներով զբաղվել, ապա արդեն իսկ ամեն ինչ ակնառու է։ Պատկերացնում եք այս մարդու երկու տարվա համագործակցությունը ՀՔԾ-ի հետ, համագործակցության մեխանիզմը և ցանկության բացակայությունը, որի արդյունքում տեղեկատվական արտահոսք է եղել»։
Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն էլ ավելացրեց, որ շատ վրդովված են, դադարեցնում են իրենց մասնակցությունն այս անբովանդակ միջոցառմանը և կտեսնեն, թե որն է լինելու իրենց հետագա քայլերը։ Մարտի 1-ի գործով իրավահաջորդ Արմեն Ֆարմանյանն ու Էդիկ Հարությունյանը ևս հայտնեցին, որ չեն մասնակցի նիստերին:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...