Ամուլսարը կշահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր չկան, եւ հակառակը. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետը քանիցս ասել է, որ Ամուլսարը կշահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր չկան, եւ չի շահագործվի, եթե պարզվի, որ այն պարունակում է անկառավարելի բնապահպանական ռիսկեր։ Կառավարությունն իր դիրքորոշումը հայտնելու է այս սյզբունքից ելնելով։ Այս մասին «Ազատություն» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ավելացնելով, որ քննչական մարմինները շուտով տալու են իրենց գնահատականը  «Էլլարդի» փորձագիտական գնահատականի վերաբերյալ։

Աղաջանյանը նշեց, թե համամիտ չէ այն դիտակումներին, թե կառավարությունը չի լսում բնապահպաններին։

«Ես բազմաթիվ քննարկումների եմ մասնակցել հարցեր ուղղող այդ նույն օգտատերերի  հետ։ Բազմիցս հայտարարել եմ, որ կառավարությունը միշտ բաց է բոլոր կողմերի հետ քննարկումներ ունենալու։ Շահագրգիռ երկու կողմ կա, բնապահպաններից բացի, կան նաեւ հանքեր շահագործողներ։ Մեզ հասկանալի են բոլոր կողմերի շահերն ու մտավախությունները, եւ կառավարությունը իմ նշած սկզբունքով է որոշում կայացնելու», ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

 

Քաղաքականություն

Պատահարներ