Միասնության քայլերթ. Բելառուսում հակակառավարական ցույցերի մեկնարկը տրվել է
Մինսկի կենտրոնում ընթանում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդների ավանդական լայնածավալ երթը, որը նրանք կազմակերպում են կիրակի օրերին: Ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Մինսկի կենտրոնում գտնվող հրապարակի շուրջ, որտեղ ընդդիմության չարտոնված երթն է ընթանում:
Մասնավորապես, այս հրապարակում են գտնվում Հանրապետության պալատը, ինչպես նաև արհմիությունների տունը, իսկ մի փոքր այն կողմ`Հանրապետության նախագահի վարչակազմի նստավայրը:
Մեքենաների տեղաշարժը Անկախության պողոտայով, որը անցնում է Հոկտեմբերյան հրապարակով, իրականացվում է առանց սահմանափակումների, գործում են մետրոյի բոլոր կայարանները: Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով բելառուսցիներին մասնակցել Միասնության քայլերթին։
Հիշեցնեմ, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...