Դոնալդ Թրամփը հիացած է եղել Վլադիմիր Պուտինի կառավարման ոճով
Թրամփը հիացած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման ոճով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Քոենն իր հրապարակած հուշերում է պնդում է, գրում է The Washington Post պարբերականը: «Պատճառը, որի բերումով Թրամփը Պուտինով է հիացած, ավելի պարզ է, քան շատ քննադատներ են կարծում: Թրամփին դուրս է գալիս այն, որ Ռուսաստանի նախագահն իր կառավարման տակ է վերցրել մի աբողջ երկիր ու այն կառավարում է այնպես, ինչպես իր սեփական ընկերությունը, ճիշտ նույն կերպ, ինչպես ինքը՝ Թրամփը, «Trump Orgaznization»-ն է ղեկավարել»,- նշել է Քոենը:
Ըստ նրա վարկածի՝ 2016 թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրափը Պուտինին սխալմամբ աշխարհի ամենահարուստ մարդն է համարել, քանի որ փողը շատ է գնահատում:
Թրամփի նախկին իրավաբանն իր գրքում նաև անդրադարձել է ԱՄՆ գործող նախագահի՝ մինչև ընտրվելը Մոսկվայի հետ գործարքի գնալու մասին վարկածին ու նկատել, որ ոչ թե ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել, այլ այդ պահին Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերն են համընկել: «2016 թ-ին շահերի համընկնում է եղել այն իմաստով, որ ամեն ջանք գործադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի ընտրվելը կանխելու համար»,- գրել է Քոենը:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...