Հայաստանի ատոմակայանի ռմբակոծումը կդառնա Չեռնոբիլ տարածաշրջանի համար. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ կազմակերպված՝ Արտադրության և ինդուստրացման գլոբալ գագաթնաժողովին (GMIS2020): Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։
«Մինչ Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևան Ադրբեջանը, որը ևս պայքարում է վարակի դեմ, Հայաստանի հետ սահմանին սկսեց ռազմական գործողություններ։ Որտե՞ղ է առողջ բանականությունը։ Մեր մյուս հարևանը՝ Թուրքիան, հանդես եկավ կոշտ հռետորաբանությամբ, որը, որպես հայ, ինձ անհանգստացնում է և տանում 105 տարի հետ, երբ Օսմանյան կայսրությունում իրագործվեց Հայոց ցեղասպանությունը։ Ինձ նաև անհանգստացնում է այն, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնում են հարձակում գործել Հայաստանի ատոմակայանի վրա։ Վերջինիս ռմբակոծումը վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլև մեր բոլոր հարևաններին՝ մինչև Ծոցի երկրներ և կդառնա Չեռնոբիլ տարածաշրջանի համար։ Հույս ունեմ, որ հին աշխարհից նորին անցնելու փոխակերպման այս դժվարին ընթացքում մենք չենք կորցնի մեր ողջախոհությունը, կվարվենք մարդկայնորեն՝ կենտրոնանալով ապագայի վրա և կարժևորենք նախկինում մեր ստեղծածը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...