Հեղափոխությունից հետո 783 անձի «աջուձախ» դիվանագիտական անձնագրեր են բաժանել. Lurer. com
Այս պահին 1127 անձ ունի գործող դիվանագիտական անձնագիր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետը։
Հարցին, թե հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության քանի՞ քաղաքացի է դիվանագիտական անձնագիր ստացել և քանի՞ անձ է զրկվել դրանից` նա պատասխանել է․ «2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, անվավեր հայտարարել 425 դիվանագիտական անձնագիր»։
Նախարարությանը խնդրել էինք տրամադրել նաև դիվանագիտական անձնագիր ստացած անձանց ցանկը, սակայն նախարարությունից փոխանցել են, որ անձանց տվյալները գաղտնի են և չեն կարող տրամադրվել։
Նշենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը որոշել էր դիվանագիտական անձնագրից զրկել մի շարք անձանց։ Ստացվում է՝ 2018թ․ կեսերին դիվանագիտական անձնագրերից 254 անձի զրկելուց հետո նրանց շարքերը նոր անձինք են գրավել։ Հավանաբար, այս իշխանութունը նախկին իշխանությունների հետ կապակցված անձանց դիվանագիտական անձնագրերը չեղարկելուց հետո իր մարդկանց է շնորհել այդ տեղերը։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...