Առանց մրցույթի գնումնե՞ ր վարչապետի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ից. վարչապետի խոսնակը չի մեկնաբանում
Քիչ առաջ հայտնել էինք` Alternativ.am-ը գրել էր, որ պետական գերատեսչությունները առանց մրցույթի գնումներ են կատարում վարչապետի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ից: ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը օգտվում է պետական հովանավորչությունից։ Լրատվամիջոցը, որի առևտրային անվանումը «Դարեսկիզբ» ՍՊԸ է (տնօրինությամբ Մանավազյանի), բազմիցս շահում է գնումներ պետական տարբեր գերատեսչություններից, որոնք իրականացվում են տենդերի՝ մեկ անձից գնման միջոցով և տրամաբանական արժեքից շատ ավելի թանկ գնով։
Auroranews-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ:
«Չեմ մեկնաբանում լուրը», - նշեց Գևորգյանը:
Անդրադառնալով նկատառմանը` լրատվականը լուրը վկայող փաստաթղթեր է ներկայացրել, վարչապետի խոսնակը նշեց. «Թող դիմեն ոստիկանություն, եթե փաստաթղթեր ունեն»:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...