«Նավալնիին Պուտինն է թունավորել». Նավալնիի մամուլի խոսնակ
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի խոսնակը՝ Կիրա Յարմիշը, հայտարարել է, որ ինքը վստահ է՝ օգոստոսի 20-ին ընդդիմության առաջնորդին թունավորել են Վլադիմիր Պուտինի հրահանգով։
Նշեքն, որ գերմանական կառավարության եզրակացությունների համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» կոչվող թույնով:
«Համոզված եմ, որ դրանում ներգրավված են Ռուսաստանի իշխանությունները: Համոզված եմ, որ Պուտինի մակարդակից ցածր ոչ ոք չէր կարող նման հրաման տալ, մանավանդ որ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է այն թույնը, որով թունավորվել է Ալեքսեյը։ Դա «Նովիչոկ» է: Ակնհայտ է, որ այն միայն Ռուսաստանի հատուկ ծառայություններն ունեն իրենց տրամադրության տակ: Ուստի, իհարկե, ես համոզված եմ, որ Ալեքսեյին թունավորելու որոշում կայացրել են հենց Պուտինն ու Կրեմլը: Ռուսաստանի իշխանությունները որևէ հետաքննություն չեն սկսում: Ակնհայտ է, որ սա նրանց հիմնական ռազմավարությունն է: Ինչպես վերջերս Լավրովն ասաց՝ «Հետաքննություն սկսելու համար նախ անհրաժեշտ է պարզել կատարվա», - ասել է Նավալնիի մամուլի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...