Պետական 90-ից ավելի ծառայությունները կարող եք ստանալ մեկ վայրում
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանի կենտրոնում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնից ստանալու՝
1․Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
2․Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի,
3․Պետական եկամուտների կոմիտեի,
4․Ազգային արխիվի,
5․Սոցիալական ապահովության ծառայության,
6․Միգրացիոն ծառայության,
7․Կադաստրի կոմիտեի,
8․Թաղման բյուրոյի,
9․Նոտարական ծառայություններ:
Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Միասնական գրասենյակում մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 59 39 22 և +374 10 59 39 39։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանն ազատ է արձակվել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Սիսակյանի նախագահությամբ, մերժել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Ս...
«Քիչ առաջ բավարարվեց իմ բողոքը ». Տիգրան Աթանեսյանը` Դավիթ Սանասարյանի գործի մասին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ դատավոր Ա. Մաթևոսյանը բավարարեց իմ բողոքը՝ Դ. Սանասարյ...