ԲՀԿ-ի համար դիմում հանձնելը քաղաքական մեսիջ էր. Արման Աբովյան
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՍԴ-ն վարույթ չի ընդունել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշումն իրենց համար անակնկալ չէր. «Մենք գիտեինք այդ 26-27 հոգու ստորագրությունների հետ կապված խնդիրները։ Մենք ենթադրում էինք, որ հնարավոր է այսպիսի հանգուցալուծում լինի և մեզ համար դիմում հանձնելը դա քաղաքական մեսիջ էր, քաղաքական ակտ էր առ այն, որ մենք համաձայն չենք այդ գործընթացների հետ, որոնք կատարվում էին ՍԴ-ի շուրջ և մեր գնահատական այն էր, որ դրանք չեն համապատասխանում Սահմանադրությանը։ Հիշեցնեմ, որ հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, մենք նույնատիպ դիմում ենք ներկայացրել ՍԴ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, որտեղ սահմանադրական բոլոր նորմերը պահպանված են։ Նոր դիմումը նոր բովանդակությամբ և արդեն իսկ բավարար ստորագրություններով գտնվում է ՍԴ-ում։ Սա մեզ համար անակնկալ չէր, մենք շատ լավ պատկերացնում էինք, թե ինչ պետք է լինի, նորմալ, բնականոն քաղաքական ընթացք է»։
Լրատվականի դիտարկմանը՝ ինչ ակնկալիքներ ունեն երկրորդ դիմումից, պատգամավորը նշեց, որ իր կարծիքով ՍԴ-ն այն վարույթ կընդունի.«Քանզի բոլոր նորմերը պահպանված են։ Իսկ ինչ վերաբերում է մնացած ընթացքներին, ապա չեմ կարող ասել, թե ինչպես կընթանա վարույթը և ինչ որոշում կընդունվի։ Առայժմ զերծ կմնամ մեկնաբանություններից՝ չընկնելով առաջ»։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր ՍԴ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասով: Հենց այդ ժամանակ էլ քննարկում էր ծավալվել, որ 26 պատգամավորի ստորագրությունը բավարար չի լինի հարցը քննության հասցնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ...
«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ. Ինչ հարցեր են քննարկել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ո...