Հայաստանը վճռականորեն մերժել է ադրբեջանական ագրեսիան՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի. Մնացականյան
Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Համանախագահների աշխատանքը կասկածի տակ առնելու ցանկացած փորձ, որն, ի թիվս այլ բաների, էական զսպող գործոն է էսկալացիայի առումով, ինչպես նաև առկա ձևաչափի վրա ճնշում գործադրելն, անընդունելի է», - ասել է Մնացականյանը:
Ըստ նրա՝ «տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր կարգավուումների և մոտեցումների մի ամբողջ համակարգ, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է մշակել փոխզիջում, շոշափելի և իրական փոխզիջում»:
«Այս իմաստով մենք շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձևաչափին», - նշել է Մնացականյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերը «շատ արդյունավետ էին, դա դրսևորվել է ինչպես հուլիսյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ՝ դրանցից առաջ»:
«Համոզված եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այդ գործընթացի նկատմամբ Ռուսաստանի լրջությունը և այն կարևոր ներդրումը, որ Ռուսաստանն ապհովում է մյուս համանախագահների հետ խաղաղ կարգավորման գործընթացում», - ասել է ՀՀ արտգործնախարարը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումներին՝ նախարարը նշել է, որ դա համարում է փորձ՝ «ուժ գործադրելով և ռազմական գործողություններով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու առումով»:
Ինչպես նշել է Մնացականյանը՝ «Հայաստանը վճռականորեն մերժել է այս ագրեսիան՝ վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:
Նա համաձայն չէ որոշ փորձագետների կարծիքի հետ, թե Հայաստանի համար շահավետ չէ հակամարտության կարգավորման ուղիներ որոնելը:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Դա հնարավոր է փոխզիջումների հիման վրա խաղաղ համաձայնության գալով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ», - ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ...
Ֆրանսիայում հայ ցուցարարների վրա Գորշ գայլերի հարձակումներից հետո 4 անձ ձերբակալվել է. նոր մանրամասներ
Ֆրանսիական Le Parisien ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցը օդոստոսի 25-ին անդրադարձ է կատարել ֆրանսիական Դեսին քաղ...