Հայ շախմատիստները քննադատել են ՖԻԴԵ-ին
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը և Գաբրիել Սարգսյանը քննադատել են Շախմատի միջազգային ֆեդերացիային:
Արոնյանը թվիթերյան իր էջում գրել է.
«Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք քիչ անջատված են ինտերնետից, քան մյուսները. 1984 ( նկատի ունենալով Ջորջ Օրուելի ստեղծագործությունը»։
Դանիելայնը թվիթերյան գրառման մեջ նշել է.
«ՖԻԴԵ-ում իսկապես կարծո՞ւմ են, որ իրենք ամենախելացին են, իսկ մյուսները ապուշ են։
Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ և Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր էր եղել, ինչի պատճառով հայ շախմատիստը չէր արել իր քայլը: Բողոքարկումը չընդունելուց հետո Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադային:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականն առաջին անգամ հաղթեց Էստոնիայի ընտրանուն
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի...
Հենրիխը Ռոմայի ֆուտբոլիստ է. Արսենալը խզել է Մխիթարյանի պայմանագիրը
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կա...
Մեսսիի հայրը հուսով է, որ որդին առանց աղմուկի կհեռանա «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ակումբի ղեկավարության հետ այս շաբաթ կքննարկի որդու ապագան: Նա...
Արմենակ Հովհաննիսյանից հաղթանակի հասնելու համար պահանջվել է 3 րոպե
33-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը 12-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Հանգստյան օրերին կայ...