Ե՞ րբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները. մանրամասներ
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր խմբաքանակներով մատակարարումները կմեկնարկեն սեպտեմբերին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Մուրաշկոն նշել է, որ զուգահեռաբար ընդլայնվում է պատվաստանյութի արտադրությունն ու գրանցման վերահսկողությունը։
«Առաջին հերթին իհարկե, պատվաստանյութեր կտրամադրվեն բուժաշխատողներին և մանկավարժներին, պատվաստումը բացարձակ կամավոր բնույթ է կրելու։ Մեծ խմբաքանակներով առաջին մատակարարումները կմեկնարկեն արդեն սեպտեմբերին», – ասել է Մուրաշկոն։
Հիշեցնենք` կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի գրանցման մասին Ռուսաստանում օգոստոսի 11-ին հայտարարեց Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով` Ռուսաստանն առաջին երկիրն է, որը COVID-19 դեմ դեղամիջոց է գրանցել, պատվաստանյութն էլ բավական արդյունավետ է, կայուն իմունիտետ է ձևավորում, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները։
Նշվում է, որ ռուսական պատվաստանյութը շրջանառության մեջ կդրվի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն անվանել են «Սպուտնիկ V»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգը ձեռքին
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը, ի պատասխան РИА Новости-ի այն հարցին, թե որտեղ է գտնվում նա...
Եղանակը՝ Հայաստանում
Սեպտեմբերի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն առաջիկա...
Գազամատակարարման անջատումներ են սպասվում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 2-ին` ժամը 09․00-ից ժամ...