2 տարի խոստացան ավտոբուսներ, բայց բերում են գազելներ. Խաժակյան
Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մամուլի ասուլիս էր հրավիրել։ Խոսելով քաղաքային տրանսպորտի մասին՝ նա տեսանյութ ցուցադրեց, որտեղ Մարությանը խոսք է տալիս «մահվան գազելները» փոխարինել։
Խաժակյանը, խոսելով հայտարարված 100 փոքր ավտոբուսների մրցույթի մասին, որը պետք է տեղի ունենա այսօր, պնդեց, որ դրանք փոքր ավտոբուսներ չեն, այլ գազելներ, քանի որ նկարագրությունը, որը տալիս է քաղաքապետարանը, դա գազելի նկարագրություն է, ոչ թե՝ ավտոբուսի:
«Մրցույթի հաղթող է լինելու գազելը։ Բայց, եթե միայն բացասականը չլինի։ Ասեմ, որ գազելները ունեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար հարմար հարթակներ։ Երբ Մարությանը ասում էր՝ գազելները փոխելու ենք, նկատի ուներ՝ հին գազելները, նորերով ենք փոխելու։ Մեզ 2 տարի խոստացան ավտոբուսներ, բայց բերում են գազելներ»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ...
Ֆրանսիայում հայ ցուցարարների վրա Գորշ գայլերի հարձակումներից հետո 4 անձ ձերբակալվել է. նոր մանրամասներ
Ֆրանսիական Le Parisien ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցը օդոստոսի 25-ին անդրադարձ է կատարել ֆրանսիական Դեսին քաղ...