Մինսկում սկսվել է ընդդիմության կողմնակիցների հանրահավաքը
Բելառուսական ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներ, չնայած անձրևային եղանակին, դարձյալ հավաքվել են Մինսկի Անկախության հրապարակում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երեք ոստիկան է մոտեցել հանրահավաքի մասնակիցներին, որոնց մոտ ընդդիմության խորհրդանիշ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ կան: Իրավապահները տեսագրում են նրանց զրույցը: Ցուցարարներն էլ ընդդիմադիր կարգախոսներ են հնչեցնում և երգեր երգում:
Ոստիկանությունն ակտիվ գործողություններ չի ձեռնարկում: Հիշեցնենք, որ մի քանի հարյուր մասնակից ունեցող հանրահավաք հրապարակում նախօրեին էլ է տեղի ունեցել, որն անցել է առանց միջադեպերի և բախումների:
Բողոքի ցույցերն ու ընդդիմադիրների կողմնակիցների հանրահավաքները Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում շարունակվում են օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով՝ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ընտրողների ձայների 80 տոկոսը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ով կլինի Ադրբեջանի սպանված գլխավոր գողի քրեական կայսրության ժառանգը
Սպանված օրենքով գող, 47-ամյա Նադիր Սալիֆովի, որը հայտնի է որպես Գուլի, քրեական կայսրության տերը դարձել է նրա կրտսեր եղբա...
Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հայտա...
Բելառուսում խաղաղ հեղափոխություն է տեղի ունենում. Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդու...