Առողջապահության նախարարությունը 5 ամսում մոտ 9,4 մլրդ դրամ է ծախսել Covid- 19-ի դեմ պայքարում
Առողջապահության նախարարությունը մարտից մինչև օգոստոսի 1-ը շուրջ 9,4 մլրդ դրամ է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում: Այս մասին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:
Նախարարությունը ներկայացրել է իր կողմից կատարված ծախսերի ֆինանսական հաշվետվությունը.
1.Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր- 2.258.676.043 դրամ
2.Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)- 144.116.000 դրամ
3.Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում- 760.948.184 դրամ
4.Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր- 393.021.823 դրամ
6.5.Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն – 854.473.744 դրամ
7.Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն- 1.432.579.185 դրամ
8.Բժշկական սարքավորումներով հագեցվածություն- 2.561.464.348 դրամ
9.Բժշկական կենտրոնների վերանորոգում- 776.334.303 դրամ
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ- 200.362.229 դրամ
Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 9 մլրդ 381 մլն 975 հազար 858 դրամ։
Ցուցակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...