ՊՆ-ն դեռ չի հաստատում հայ զինծառայողի`Ադրբեջանում գտնվելու հանգամանքը. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ նախագահ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս հայտարարությամբ դեռևս չի հաստատում տվյալ զինծառայողի Ադրբեջանում գտնվելու հանգամանքը, սակայն փաստում է, որ այդ զինծառայողը մարտական հենակետում չէ և նրան գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են գնում։
Առաջին հայացքից պարզաբանման այդ ձևակերպումը հասկանալի չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս միջադեպի հետ կապված մեծ թվով հանգամանքներ դեռևս ճշտման փուլում են, ՊՆ-ն իր հրապարակային հայտարարություններում բնականաբար զգուշություն է դրսևորում։
Հասկանալի է, որ անկախ պատճառներից ու հանգամանքներից, Ադրբեջանն այս միջադեպը փորձելու է առաջին հերթին իր քարոզչական նպատակներին ծառայեցնել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության առաջին հաղորդագրությունն արդեն իսկ այդ մասին խոսում է»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...