Մինսկում իշխանությունների պահանջով նվազեցրել են շարժական ինտերնետի արագությունը
Բելառուսի բջջային օպերատորներից մեկը՝ A1 ընկերությունը, պետական իշխանության մարմինների պահանջով Մինսկի որոշ շրջաններում նվազեցրել է իր 3G ցանցի թողունակությունը: Այս մասին հայտնել է կապի A1 օպերատորի մամուլի ծառայությունը։
«Ափսոսանքով հայտնում ենք, որ պետական մարմինների պահանջով Ազգային անվտանգության ապահովման կապակցությամբ Մինսկ քաղաքի որոշ շրջանների տարածքում էականորեն նվազեցվել է A1 3G ցանցի թողունակությունը։ Այս պահանջի կատարումը հանգեցնում է տվյալների փոխանցման ծառայության որակի վատթարացմանը»,- ասված է մեկնաբանության մեջ:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համացանցի աշխատանքի զգալի խափանումներ են նկատվել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 18:35-ի սահմաններում, երբ ցուցարարների զգալի մասը մոտեցել է Անկախության հրապարակին։
Հիշեցնենք, որ երեկ տասնյակ հազարավոր ցուցարարներ Մինսկում հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից ընթացել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը:
Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամները ձերբակալվել են
Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի գործադիր տնօրեն Անտոն Ռադնյանկովը հայտարարել է Մինսկում ոստիկանության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում ձյուն է տեղացել
Ներկայիս Ադրբեջանի արևմտյան շրջաններում հանգստյան օրերից սկսած կտրուկ փոխվել են եղանակային պայմանները:Ինչպես գրում է ԱՊԱ...