Հույս ունեմ` Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է. Լավրով
Մոսկվան ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցողին, և հույս ունենք, որ ՌԴ-Վրաստան ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է:
Այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` «Труд» պարբերականին տված հարցազրույցում: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
«Ուշադիր հետևում ենք` ինչ է կատարվում Վրաստանում, իհարկե սպասում ենք տարածաշրջանում և աշխարհում սանիտարահամաճարակային վիճակի կարգավորմանը, սպասում ենք նաև այլ ուղղություններով կանոնավոր չվերթների վերականգնմանը», - ասել է Լավրովը:
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կվերսկսվի նաև պանդեմիայի պատճառով ընդհատված` Կարասին-Աբաշիձե ձևաչափով քաղաքական երկխոսությունը.
«Վրաստանը միշտ բարձր է գնահատել հարազատ վրացական ազգի հետ բարեկամությունը, որի հետ միասին մենք հարյուրամյակներով ապրել ենք տարբեր անուններով միասնական պետության կազմում»
Հիշեցնենք` Ռուսաստանի հետ Վրաստանի ուղիղ ավիահաղորդակցությունն ընդհատվել է 2019-ի հուլիսի 8-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Նավալնիին կտեղափոխեն Գերմանիա
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կտեղափոխվի Գերմանիա՝ բուժման նպատակով: Այս մասին լրագրողներին հայտնել է Օմս...