Մինսկի կենտրոնում հավաքվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակիցներն ու հակառակորդները
Մինսկի կենտրոնում՝ Անկախության հրապարակում, հավաքվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակիցներն ու հակառակորդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մի քանի հարյուր մարդ է հավաքվել հրապարակում, ընդդիմությանը կարելի է ճանաչել սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով, աջակիցներին՝ Բելառուսի պետական դրոշներով, ՌՕՈւ դրոշներով եւ Գեորգիեւյան ժապավեններով: Ընդդիմության աջակցիները հավաքվել են Լենինի հուշարձանի եւ դեպի կառավարական տուն տանող ճանապարհի մոտ: Ցույցի մասնակիցների թիվը գրեթե նույնն է, ինչպես երեկ:
Լուկաշենկոյի աջակիցների խումբը նախ հավաքվել է Անկախության հրապարակում, ապա ոտքով քայլել դեպի Հաղթանակի հրապարակ: Ճանապարհին նրանք բղավել են՝ «Բելառուս» եւ ծափահարել: Հասնելով Հաղթանակի հրապարակ՝ նրանք շրջանակ են կազմել եւ հայտարարել, որ կողմ են խաղաղությանը:
Երթի ժամանակ Լուկաշենկոյի աջակիցներին դիմավորել են նախագահի հակառակորդները սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով: Նրանց միջեւ քաղաքականության եւ անցած ընտրությունների թեմայով վեճ է բռնկվել: Ընդ որում, երթը խաղաղ է ընթացել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...