Եթե անալիզները ցույց տան, որ Նավալնուն թունավորել են, հետաքննություն կանցկացվի. Պեսկով
Կրեմլը ԶԼՄ-ներից տեղեկացել է բլոգեր Ալեքսեյ Նավալնու ծանր վիճակի մասին, նրան առողջության համար պայքարում են լավագույն բժիշկները: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այո, ԶԼՄ-ները հայտնել են, որ նա ծանր վիճակում է: Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, Օմսկում լավագույն բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-ասել է նա:
«Անկասկած, ինչպես եւ մեր ցանկացած քաղաքացու, նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-հավելել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ եթե անալիզները ցույց տան, որ Նավալնուն թունավորել են, հետաքննություն կանցկացվի:
Հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը տեղեկացել է Նավալնու վիճակի մասին, նա պատասխանել է, որ ԶԼՄ-ների հրապարակումները հասանելի են բոլորին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Նավալնու վիճակը կապ ունի երկրի ղեկավարությամբ հանդեպ նրա վերաբերմունքի հետ, Պեսկովն ասել է, որ գործող իշխանությունը շատ քննադատներ ունի, այդ թվում ՌԴ քաղաքացիների շրջանում:
«Անկասկած, եթե ինչ-որ բան է սպառնում ՌԴ քաղաքացու կյանքին, դա լուրջ իրավիճակ է:Ե՛վ բժիշկները, եւ՛ իրավապահները հավասար չափով լրջորեն են վերաբերվում ցանկացած քաղաքացու»,-եզրափակել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...