Երկրին փոփոխություններ են հարկավոր, բայց ոչ քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ երկրում փոփոխություններ պետք են, բայց դրանք չպետք է իրականացվեն քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով, գրում է ria.ru-ն։
«Փոփոխություններ պետք են, դա ոչ ոք չի հերքում։ Բայց ոչ քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով։ Այդ դեպքում զոհերն ու բացասական հետևանքները մի քանի անգամ ավելի շատ կլինեն։ Վերջին օրերի իրադարձությունների պատճառով մենք արդեն իսկ երկար տարիներ հետ ենք շպրտվել մեր զարգացումից»,- ասված է Մակեյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հանրապետության ԱԳՆ կայքում:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:
Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ։
Պաշտոնապես հաստատվել է երեք մարդու մահը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...