Ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը. վարչապետ
Նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակները համեմատելով՝ կարող ենք հանգել, որ ունենք կորոնավիրուսային իրավիճակի կայունացում։ Այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ նախարարի՝ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը թեթև և կառավարելի է. «Հաշվի առնելով այն տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ՝ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի»:
Նա նաև հավելեց, որ պետք է սպասեն և ակնկալեն, որ կտրուկ անկումներ դժվար կարողանան արձանագրել, սակայն դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կայունություն ասածը հարաբերական է, որովհետև այդ կայունությունը ցանկացած պահի կարող է փոխվել ու դառնալ անկայունություն. «Հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի նախընթաց անկմանը։ Իհարկե, թվերը հուլիսի հետ համեմատած նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին։ Մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու։ Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, ամբողջ աշխարհում է այդպես»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...