Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է գտնվում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում: «Մեկ տարի առաջ Ալեքսեյին թունավորել են, երբ նա գտնվում էր կալանավայրում: Ակնհայտ է, որ հիմա էլ են նույնն արել»,- Կիրա Յարմիշը գրել էր այսօր Twitter-ի իր էջում: Ըստ նրա՝ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով: «Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- հավելել էր Յարմիշը: Ինտերֆաքսի փոխանցմամբ էլ՝ S7 ավիաընկերությունից հավաստիացրել են, որ Նավալնին օդանավում ոչինչ չի կերել ու չի խմել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...