«Ժողովուրդ». Վարագ Սիսեռյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապե՞տ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երևանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ և Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշումները կայացվում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում:
Ի դեպ, նշվում է, որ Սիսեռյանը նպատակ ունի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնում նշանակել տալ Ավետիք Էլոյանին, որը նախկինում զբաղեցնում էր հենց Քաղշինկոմիտեի ղեկավարի, ապա փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարագ Սիսեռյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական այս տեղեկությունը: «Մեր գրասենյակը և Քաղաքաշինության կոմիտեն համակարգում է Տիգրան Ավինյանը, ու, այո, մեր գրասենյակն էլ զբաղվում է: Բայց որ քաղշինթույլտվությունները մենք ենք տալիս, կամ բոլորը մեզ հետ են այն համաձայնեցնում, ու մենք ենք համակարգում, դա աբսուրդ է: Իհարկե նման բան չկա»,- հայտարարեց Սիսեռյանը:
Հիշեցնենք, որ Սիսեռյանի հանդուգն պահվածքի համար մի անգամ արդեն ՀՀ վարչապետը հրահանգել էր կապարակնքել նրա աշխատասենյակի դուռը, և նրան տրվել է կառավարությունում ավելի փոքր աշխատասենյակ։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
«Հրապարակ». Հայկ Մարությանը հավանաբար կթողնի պաշտոնը. որպես քաղաքապետի թեկնածու` շրջանառվում է Արմեն Կոտոլյանի անունը
«Արձակուրդի մեջ գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ օղակը սեղմվում է։ Թեպետ մի քանի անգամ գրվել է, որ նա ազատմ...