Ռոմանոս Պետրոսյանը` հանքարդյունաբերության մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում) բաժինը կազմել է 2.8%։ Հարկային տարվա խոշոր հարկատուների առաջին տասնյակում 2-ը ներկայացնում են այս ոլորտը։
Հանքարդյունաբերության ազդեցությունը մեր երկրում մրցունակ տնտեսություն ունենալու, ներդրումային ոլորտի խթանման, սոցիալական խնդիրների լուծման և տարածաշրջանի զարգացման վրա շարունակում է մնալ կարևոր և ենթադրում է խիստ զգուշավոր վերաբերմունք։
Շրջակա միջավայրի կառավարումը և հանքարդյունաբերության ոլորտի ինովատիվ ծրագրերը պետք է բխեն Կառավարության կողմից իրականացվող քաղաքացիակենտրոն և պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականությունից ու չստեղծեն բնապահպանական և առողջապահական այնպիսի իրավիճակներ, որոնք անդառնալի հետևանքներ կունենան թե՛ մեր ժողովրդի, թե՛ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա։
#Պատասխանատու_հանքարդյունաբերություն #Պաշտպանված_շրջակա_միջավայր
Լուսանկարում Սյունիքի մարզի Արծվանիկի պոչամբարն է»:

Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...